Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է «Չելսիի» 21-ամյա պաշտպան Յան Մատսենին մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով ձեռք բերելու մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի «Չելսին» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը հոլանդացի ֆուտբոլիստի հետ, իսկ հետո նրան վարձակալությամբ տրամադրել «Բորուսիային»։ Մատսենը «Չելսիի» համակարգում է 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Հոլանդացի ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 20 մլն եվրո։
Ավելի վաղ «Բորուսիան» վարձավճարով պայմանագիր էր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի հետ։ Անգլիացի ֆուտբոլիստը գերմանական թիմում հանդես կգա մինչեւ 2023/2024 մրցաշրջանի ավարտը։
























































