«Բավարիայի» նորեկ Էրիկ Դայերը խոսել է «Տոտենհեմից» մյունխենյան ակումբ տեղափոխության մասին։
«Ինձ համար այս տեղափոխությունը իրականացված երազանք է, քանի որ մանկուց ցանկանում ես մի օր խաղալ այնպիսի թիմում, ինչպիսին «Բավարիան» է: Սա աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, որն ունի անհավանական պատմություն: Անհամբեր սպասում եմ իմ նոր թիմակիցների և երկրպագուների հետ հանդիպմանը «Ալիանց Արենայում»»,- Դայերի խոսքն է մեջբերել մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
Դայերը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2014 թվականից։ Լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 364 հանդիպում, դարձել 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































