«Ունիոնի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին դարձել է «Ֆեներբահչեի» խաղացող, հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը։
36-ամյա իտալացին պայմանագիր է ստորագրել մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Բոնուչին գերմանական թիմում հանդես էր գալիս նախորդ տարվա սեպտեմբերից։ Նա ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Պաշտպանը նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում», «Միլանում», «Բարիում», «Ջենոայում», «Պիզայում», «Ինտերում» և «Տրևիզոյում»:
























































