«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է տրանսֆերային շուկայում ակումբի աշխատանքի մասին.
«Համբերությունն իմ ամենաուժեղ կողմը չէ։ Յուրաքանչյուր մարզիչ միշտ ցանկանում է տրանսֆերային պատուհանի առաջին օրը ձեռք բերել այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է, բայց դա երբեք տեղի չի ունենա:
Ես շատ ավելի համբերատար եմ դարձել, քան նախկինում էի։ Գիտեք, տրանսֆերային շուկայում աշխատելն ավելի է դժվարացել։ Շատ ավելի դժվար: Բայց մենք միշտ փորձում ենք աշխատել այս ուղղությամբ»,- Տուխելի խոսքը մեջբերում է Մյունխենի «Բավարիան»։
Հիշեցնենք, որ «Բավարիային» չի հաջողվել ձեռք բերել պաշտպան Ռադու Դրագուշինին, ով որոշել է տեղափոխվել «Տոտենհեմ»:
Բունդեսլիգայում 15 տուրից հետո մյունխենյան թիմը 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։
























































