«Տոտենհեմի» պաշտպան Էրիկ Դայերը դարձել է «Բավարիայի» խաղացող, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա անգլիացին պայմանագիր է կնքել մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Նա մյունխենցիների կազմում հանդես կգա 15 համարի մարզաշապիկով։
Դայերը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2014 թվականից։ Լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 364 հանդիպում, դարձել 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
Ավելի վաղ «Տոտենհեմը» հայտարարել էր «Ջենոայի» պաշտպան Ռադու Դրագուշինի տեղափոխության մասին։
























































