«Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Էրիկ Դիերը խոսել է «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին: Հիշեցնենք, որ խաղացողն արդեն ժամանել է Մյունխեն՝ բուժզննում անցնելու։
«Ինչո՞ւ որոշեցի տեղափոխվել «Բավարիա».քանի որ սա իսկապես հրաշալի թիմ է: Անհամբեր սպասում եմ այս ակումբում խաղալուն: Նաև ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ հանդիպել Հարի Քեյնին», — ասել է Դայերը X սոցիալական ցանցում (նախկին Twitter) լրագրող Ֆլորիան Պլետենբերգի էջում հրապարակված տեսանյութում:
Դայերը «Տոտենհեմում» խաղում է 9,5 տարի (2014 թվականից)։ Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Անգլիայի առաջնության ընդամենը չորս հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Անգլիացու գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։
























































