«Բավարիան» համաձայնության է եկել «Տոտենհեմի» հետ կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերի տեղափոխության հարցում։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ կողմերը լիովին համաձայնեցրել են գործարքի բոլոր մանրամասները։ Դայերն արդեն ժամանել է Մյունխեն՝ բուժզննում անցնելու։

Նշվում է, որ անգլիացու տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Դայերը մասնակցել է Անգլիայի առաջնության չորս հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Անգլիացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ջենոայի» ռումինացի պաշտպան Ռադու Դրագուշինը որոշել է տեղափոխվել «Տոտենհեմ», չնայած «Բավարիայի» կողմից ավելի հետաքրքիր ֆինանսական առաջարկին։
























































