Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը վնասվածք է ստացել Նիգերիայի հավաքականի կազմում։
«Ֆուտբոլիստն Աֆրիկայի Ազգերի Գավաթին նախապատրաստվելու ժամանակ աջ ոտքի շրջանում մկանային վնասվածք է ստացել և առաջիկա օրերին վիրահատվելու է, ինչի պատճառով բաց կթողնի նվազագույնը երկու ամիս»,- սոցցանցի իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ .
Բոնիֆեյսը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































