Մյունխենի «Բավարիան» ցանկանում է նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ Թոմաս Տուխելի թիմն իր տրանսֆերային կարճ ցուցակում ավելացրել է Կևին Դանսոյին ֆրանսիական «Լանսից»։
«Բավարիան» ցանկանում էր ձևակերպել «Ջենոայի» պաշտպան Ռադու Դրագուսինի տրանսֆերը, սակայն ռումինացի ֆուտբոլիստն արդեն մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն։
Մյունխենյան թիմի առաջնային տարբերակն այժմ Դանսոն է: Transfermarkt-ը 25-ամյա Դանսոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։ Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստը «Լանսում» հանդես է գալիս 2021 թվականից՝ տեղափոխվելով գերմանական «Աուգսբուրգից»։
























































