Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն արձագանքել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ֆրանց Բեկենբաուերի մահվան լուրին։
«Ինձ համար Ֆրանց Բեկենբաուերը Գերմանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստն էր։
Նա փոխեց խաղը, գնդակի հետ աշխատանքը նրան դարձրեց ազատ խաղացող խաղադաշտում։
Երբ Բեկենբաուերը մտնում էր սենյակ, այն լցվում էր լույսով, և նա իրավամբ «գերմանական ֆուտբոլի վառ կերպարն էր»,- մարզիչի խոսքերն է մեջբերում Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
























































