Մահացել է Ֆրանց Բեկենբաուերը։
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպանը մահացել է 78 տարեկան հասակում, հայտնում է նրա ընտանիքը։
«Խոր վշտով հայտնում ենք, որ ամուսին ու հայր Ֆրանց Բեկենբաուերը, երեկ՝ կիրակի օրը, խաղաղությամբ մահացել է քնած վիճակում»,- ասել են լեգենդար ֆուտբոլիստի հարազատները։
Բեկենբաուերը 4 անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունը, 3 անգամ դարձել է Եվրոպական չեմպիոնների գավաթի հաղթող։ Գերմանիայի հավաքականի կազմում նա հաղթել է 1974 թվականի աշխարհի առաջնությունում և 1972 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Բեկենբաուերը երկու անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»։
Որպես Գերմանիայի հավաքականի մարզիչ՝ նա 1990 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Որպես «Բավարիայի» մարզիչ՝ Բեկենբաուերը հաղթել է Բունդեսլիգան և ՈՒԵՖԱ-ի գավաթը։
Իր խաղային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Նյու Յորք Կոսմոսում» և «Համբուրգում», իսկ որպես մարզիչ աշխատել է «Մարսելում»:
























































