Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ և կհեռանա թիմից 2025 թվականին, հայտնում է Sky Sport-ը։
«Ես նոր պայմանագիր չեմ ստորագրի։ Հաջորդ աշնանը ես կհեռանամ տնօրենի պաշտոնից»,- ասել է Վատցկեն:
64-ամյա Վատցկեն «Բորուսիայի» գործադիր տնօրենի պաշտոնում աշխատում է 2005 թվականից խորհրդի նախագահ Ռայնհարդ Ռաուբալի և ֆինանսական տնօրեն Թոմաս Թրեսի հետ միասին:
Այս ընթացքում «Բորուսիան» երկու անգամ հաղթել է Բունդեսլիգայում, երեք անգամ նվաճել Գերմանիայի գավաթը և դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
























































