ՊՍԺ-ի պաշտպան Նորդի Մուկիելեն կարող է դառնալ Մյունխենի «Բավարիայի» խաղացող։
Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալենրով՝ 26-ամյա ֆրանսիացին դրական է վերաբերվում մյունխենյան ակումբ հնարավոր տեղափոխությանը: Իսկ «Բավարիայի» մարզիչ Թոմաս Տուխելը Մուկիելին տեսնում է որպես աջ պաշտպանի դիրքն ամրապնդելու իդեալական թեկնածու:
Գործարքը կախված կլինի ՊՍԺ-ի դիրքորոշումից։ Մյունխենյան ակումբը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին՝ հետագայում լրիվ տրանսֆերը գնելու հնարավորությամբ։ Բացի այդ, ֆրանսիական ակումբը պետք է նախ Մուկիելեին փոխարինող գտնի։
























































