Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան և Մարկո Ռոյսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի հետ հարաբերությունների մասին։
«Ոչ ոք երբեք չի ցանկացել Թերզիչին հեռացնել իր պաշտոնից։ Նման մտադրություն չի եղել ո՛չ իմ, ո՛չ թիմի մյուս խաղացողների կողմից: Նման խոսակցություններ կարդալն ավելի ու ավելի դժվար է դառնում։ Դա ինձ զայրացրել է։
Էդինի հետ մտերիմ հարաբերություններ ունենք։ Հիմնականում դրա շնորհիվ մենք հաճախ բաց ենք խոսում միմյանց հետ: Եվ ես դա անում եմ ոչ միայն մասնավոր զրույցների ժամանակ։ Սա արտասովոր չէ, ես դա արել եմ յուրաքանչյուր մարզչի հետ իմ կարիերայի ընթացքում:
Ես ու Թերզիչը կոնֆլիկտ չունենք։ Բայց ես նկատեցի, որ «Աուգսբուրգի» դեմ խաղում փոխարինվելուց հետո իմ արձագանքը կարծես թե այդ ազդեցությունն ունեցավ: Սա կատարյալ անհեթեթություն է։ Իհարկե, ես հիասթափված էի, որ ստիպված էի հեռանալ խաղադաշտից։ Ես չպետք է իմ հիասթափությունն այդպես ցույց տայի։ Պարզապես պետք է ավելի լավ կառավարել զգացմունքները»,- Ռոյսի խոսքն է մեջբերել Sport1-ը։
























































