Բելգիացի 22-ամյա հենակետային կիսապաշտպան Ամադու Օնանան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Էվերտոնին», կարող է կարիերան շարունակել անգլիական այլ ակումբում։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, կիսապաշտպանի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը»:
«Էվերտոնը» պատրաստ է բաժանվել իր խաղացողից, եթե «Արսենալը» նրա տրանսֆերի համար վճարի առնվազն 70 միլիոն եվրո։ Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ է հետաքրքրված այս տրանսֆերը ձևակերպելու հարցում։
Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Օնանան մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































