«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Գավաթի «Հադերսֆիլդի» դեմ խաղում թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին հատկացված խաղաժամանակի մասին (5-0).
«Երբ ես խաղում էի, վնասվածքից հետո երբ վերադառնաս, ժամանակ է պետք: Պետք է հանգիստ լինես, սկզբում քիչ խաղաս…
Պետք չէ նրան ստիպել։ Ես չեմ ուզում դա անել։ Նա կարող է մեզ օգնել 20 րոպեում ավելի շատ, քան 90-ում:
Երկրպագուները սիրահարված են նրան։ Եվ այս հարգանքը հավերժ կմնա։ Ես աներևակայելի ուրախ եմ, որ նա վերադարձել է: Կևինն իր տաղանդով օգնում է հաղթել հանդիպումները»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































