«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն չի կարողացել մասնակցել Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի «Պրեստոնի» դեմ հանդիպմանը (4:0):
Թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ ֆուտբոլիստը մարզման ժամանակ ազդրի վնասվածք է ստացել:
Հաղորդվում է, որ այս վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մինչև 3 շաբաթ։
Նկունկուն միացել է «Չելսիի» թիմին 2023 թվականի ամռանը, սակայն ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել շուրջ 4 ամիս։ Նա դեկտեմբերին էր վերադարձել խաղադաշտ։
























































