«Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես և «Չելսին», նպատակ ունի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Ֆերլանդ Մենդիին։ Այս մասին հայտնում է All Transfers-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ֆրանսիացի պաշտպանը «Լոս Բլանկոսում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 147 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: