«Վիլյառեալի» ղեկավարությունը «Մանչեսթեր Յունայթեդին» տրանսֆերային առաջարկ է պատրաստում վինգեր Ֆակունդո Պելիստրիի համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ «դեղին սուզանավը» մտադիր է 22-ամյա ֆուտբոլիստին գնել ընթացիկ ամսվա ընթացքում, քանի դեռ տրանսֆերային պատուհանը բաց է։
Ընդգծվում է, որ այս գործարքի հաջողության հավանականությունը չափազանց մեծ է, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդում» իր երեք տարիների ընթացքում ուրուգվայցին չի կարողացել հայտնվել մանկունիանցիների հիմնական թիմում։
























































