Էրիկ Դայերը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով՝ մյունխենցիները տրանսֆերի շուրջ բանավոր համաձայնության են եկել «Տոտենհեմի» պաշտպանի հետ։
«Բավարիան» դիտարկում է նաև այլ թեկնածուների, սակայն Թոմաս Տուխելը ցանկանում է, որ որքան հնարավոր է շուտ նոր ձեռքբերումներ կատարվեն: Նշենք, որ Դայերին այս ամառ «Բավարիան» դիտարկում էր որպես Բենջամին Պավարի փոխարինող:
Հաղորդվում է, որ «Բավարիան» Դայերին համարում է իր նախընտրած թեկնածուներից մեկը՝ պաշտպանական բազմաթիվ դիրքերում խաղալու նրա ունակության պատճառով: Վերջնական որոշում դեռ կայացված չէ, սակայն սպասվում է առաջիկա օրերին։
























































