«Կրասնոդարը» հայտարարել է «Կրուս Ազուլի» կիսապաշտպան Կևին Կաստանյոյին գնելու մասին։
23-ամյա կոլումբիացու տրանսֆերը համաձայնեցված է։ Ֆուտբոլիստը «Ցլերին» կմիանա Դուբայում (ԱՄԷ) ուսումնամարզական հավաքին, բուժզննում կանցնի, ապա պայմանագիր կկնքի։
Գործարքի մանրամասները չեն նշվում։
Կաստանյոն «Կրուս Ազուլում» հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից, խաղացողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 15 խաղում մեկ գոլային փոխանցում է կատարել։ Կիսապաշտպանը 7 խաղ է անցկացրել նաև Կոլումբիայի հավաքականի կազմում։
Transfermarkt պորտալը Կաստանյոյի արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։
























































