Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին քննադատել է ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինին և բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Մալյորկայի» հետ խաղում (1:1) դեղին քարտ ստանալու համար։
Ֆուտբոլիստները զգուշացումներ են ստացել մրցավարի հետ վիճաբանության համար։ Խաղից հետո Անչելոտին հանդերձարանում իր բողոքն է հայտնել ֆուտբոլիստներին։
«Մենք չենք կարող պարզապես ստանալ այս քարտերը: Ինձ դուր չի գալիս, որ դրանք ստացել ենք վեճերի համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Defensa Central-ը։
19 տուրից հետո «Ռեալը» 48 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Ժիրոնան»։ Իսպանիայի առաջնությունում Կառլո Անչելոտիի թիմը 13 խաղում չի պարտվել։
Հաջորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Ալմերիայի» հետ։