Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է իր հայրենակից, «Քլիվլենդ Կավալերսի» նախկին բասկետբոլիստ Ռիկի Ռուբիոյի որոշումը՝ ավարտել կարիերան Բասկետբոլի ազգային ասոցիացիայում՝ հոգեկան խնդիրների պատճառով։
«Ռիկի Ռուբիոն մեծ ուժ ունի՝ դա ասելու համար: Սա ասելու քո համարձակությունն օրինակ է շատերի համար: Մենք բոլորս քեզ հետ ենք»,- գրել է Ինյեստան X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter)՝ մեկնաբանելով Ռուբիոյի ուղերձը։
33-ամյա Ռուբիոն ավելի վաղ հայտարարել է հոգեբանական խնդիրների պատճառով մարզական կարիերան ավարտելու մասին։ Բասկետբոլիստը Իսպանիայի հավաքականի հետ չի մեկնել ՖԻԲԱ-ի 2023 թվականի աշխարհի առաջնությանը: 2019 թվականի աշխարհի նախորդ առաջնությունում Ռուբիոն ճանաչվել էր մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող և օգնել էր իր թիմին նվաճել ոսկե մեդալները։