Դորտմունդի «Բորուսիան» իրավունք կունենա 29 միլիոն եվրոյով գնել հարձակվող Ջեյդոն Սանչոյին, հայտնում է Football Insider-ը։ Անգլիացին պետք է վարձավճարով միանա դորտմունդցիներին մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ Սանչոն դադարել է ընդգրկվել «կարմիր սատանաների» հայտացուցակում այն բանից հետո, երբ օգոստոսի վերջին վիճաբանել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։
Իր կարիերայի սկզբում 22-ամյա անգլիացին արդեն հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», որտեղից 2021 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը երեք խաղ և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:
























































