«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի՝ անգլիական ակումբից հեռանալու հետ կապված իրավիճակը։
«Դեռ ոչ մի նորություն: Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի հետո: Հենց նորություն լինի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- տեն Հագի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչոն վարձավճարով կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա» մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Կարիերայի ընթացքում 22-ամյա անգլիացին արդեն հանդես եկել է գերմանական ակումբում, որտեղից 2021 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը երեք խաղ ու արդյունավետ գործողություններով աչքի ընկնել չի կարողացել:
Սանչոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 միլիոն եվրո:
























































