«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է Ալ-Նասրի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Ամեն ոք, ով ասում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն վատն է, հիմար է և ոչինչ չգիտի ֆուտբոլի մասին», — Պեդրիի խոսքերը մեջբերել է CristianoXtra-ն X սոցիալական ցանցում:
Մինչ այս Կրիշտիանուն դարձել էր 2023 թվականի աշխարհի լավագույն ռմբարկու՝ դառնալով 54 գոլի հեղինակ։
Պորտուգալացին «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականից։ Կրիշտիանուի հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 24 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։
























































