«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Շոն Դայիչը կարծիք է հայտնել, որ Պրեմիեր լիգան կարիք չունի ձմեռային դադարի։ Փորձագետի կարծիքով՝ ավելի լավ է փոխարենը դեկտեմբերից մի քանի հանդիպում տեղափոխել հունվար։
Ես դրա իմաստը չեմ հասկանում: Դեկտեմբերին մենք շատ խաղեր ունենք։ Ավելի լավ կլինի մեկ-երկու խաղ տեղափոխել հունվար։ Սա լավագույն տարբերակն է:
Երբ շատ խաղեր են լինում, թոփ-ակումբներն ավելի հաճախ են հաղթում։ Նրանք ավելի լավ կազմ ունեն։ Բայց երբ շատ խաղացողներ չունես, դատապարտված ես անհաջողության, երբ ինչ-որ մեկը վնասվածք է ստանում»,- Դայիչի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:
«Էվերթոնը» Պրեմիեր լիգայի 20 խաղերից ունի 16 միավոր։ Ակումբը աղյուսակի 17-րդ տեղում է։
























































