«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միչել Անխելը խոսել է իսպանական Պրիմերայի ընթացիկ առաջնությունում իր թիմի նպատակների մասին.
«Մեր նպատակն առաջնությունում հաղթելը չէ: Այս պահին մենք պարզապես խաղից խաղ առաջ ենք գնում՝ հաղթելու մտադրությամբ։ Թիմը ցանկանում է եվրագավաթների ուղեգիր նվաճել: Սա մեզ արդեն կգրի պատմության մեջ։
Եվրագավաթները մեր գլխավոր երազանքն են: Մենք բավականաչափ ուժեղ չենք «Ռեալի» հետ պայքարելու համար: Շատ դժվար է խաղից խաղ վաստակել այնքան միավոր, որքան այս մեծ ակումբը»,- Միչել Անխելի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս պահին «Ժիրոնան» իսպանական Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջելով Մադրիդի «Ռեալին»։ Միչել Անխելի թիմը 19 տուրից հետո ունի 48 միավոր։ Թիմն այս խաղերում կրել է ընդամենը մեկ պարտություն (8-րդ տուրում Մադրիդի «Ռեալից»՝ 0:3):
























































