«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն մոտ է վարձավճարով Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն՝ մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Արդեն այս ուրբաթ անգլիացին կարող է դառնալ դորտմունդիցների խաղացող, հայտնում է Daily Mail-ը՝ Bild-ին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը մոտ է ավարտին, պարզապես կողմերը պետք է կարգավորեն վերջին մանրամասները, որից հետո ֆուտբոլիստը կկարողանա տեղափոխվել «Բորուսիա»:
Հիշենք, որ Ջեյդոնը դադարել է ընդգրկվել «կարմիր սատանաների» հայտացուցակում այն բանից հետո, երբ օգոստոսի վերջին վիճաբանել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։ Իր կարիերայի սկզբում 22-ամյա անգլիացին արդեն հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», որտեղից 2021 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը երեք խաղ և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:
























































