Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ արտագնա խաղից իր սպասելիքների և մրցակցի մասին:
«Ժիրոնան» անսովոր մրցաշրջան է անցկացնում, և բոլոր հիմքերը կան հուսալու, որ նրանք չեմպիոն կդառնան։ Շատ հստակ պատկերացումներով մարզիչ, իսկ հիմա նա ունի հիանալի գաղափար ունեցող թիմ՝ հարձակման գծում շատ արդյունավետ խաղացողներով։
Նրանք ուժեղ են։ Նրանք ձգտում են առավելագույնի, հիանալի թիմով՝ ունենալով երիտասարդություն, թարմություն պահեստայինների նստարանից»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ժիրոնան» Իսպանիայի առաջնության մեկնարկային 18 տուրերում վաստակել է 45 միավոր և Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով առաջատար Մադրիդի «Ռեալին» միայն լրացուցիչ ցուցանիշներով:
Հունվարի 3-ին Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս կխաղա «Ժիրոնայի» հետ:
























































