Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասիով։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը:
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը ծրագրում է Գուիրասիի հետ պայմանագիր կնքել ամռանը, երբ ակտիվանա պայմանագրում առկա տրանսֆերի փոխհատուցման տարբերակը, որը կազմում է մոտ 20 մլն եվրո:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Միլանը»։
Այս մրցաշրջանում 27-ամյա Սերուն Բունդեսլիգայում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ:
























































