Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
«Որևէ շփում ունեցե՞լ եմ Բրազիլիայի հավաքականի հետ: Ես իրականում կապ եմ ունեցել Էդնալդո Ռոդրիգեսի հետ, ով Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահն էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան իմ հանդեպ ցուցաբերած սիրո և հետաքրքրության համար։ Սա մեծ պատիվ է ինձ համար։
Բայց նա գիտեր այն իրավիճակի մասին, որը ես ունեի «Ռեալի» հետ։ Թող սա պարզ լինի բոլորի համար։ Ես շնորհակալ եմ նրանից, բայց ի վերջո ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ես էի ուզում՝ ես մնում եմ այստեղ։
Սա իմ վերջին աշխատավայրն է, ես դա հաստատում եմ։ Ինձ դուր է գալիս Մադրիդը, ցանկանում եմ մնալ այստեղ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
























































