«Բիրմինգհեմ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է գլխավոր մարզիչ Ուեյն Ռունիի` անգլիական ակումբը լքելու մասին։
Անգլիացի մասնագետը թիմը գլխավորել էր 2023 թվականի հոկտեմբերին, նրա գլխավորությամբ «Բիրմինգհեմն» անցկացրել է 15 հանդիպում և տարել ընդամենը երկու հաղթանակ։
Ակումբն այս պահին Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը:
«Էվերտոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողն ավելի վաղ աշխատել է նաև ամերիկյան «Դի Սի Յունայթեդում» և անգլիական «Դերբի Քաունթիում»:
























































