«Պենյարոլի» դարպասապահ Ռանդալ Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալում» կարծում են, որ 20-ամյա Ռոդրիգեսը ապագայում կարող է փոխարինող դառնալ Տիբո Կուրտուային։ Նշվում է, որ ուրուգվայցին նախ հանդես կգա Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմում։
Ռոդրիգեսի գործող աշխատանքային պայմանագիրը «Պենյարոլի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ավարտը։ Transfermarkt-ի տվյալներով՝ դարպասապահի տրանսֆերային արժեքը կազմում է 500 հազար եվրո։
2023 թվականին Ռոդրիգեսը Ուրուգվայի հավաքականի կազմում հաղթեց Մ20 Աշխարհի առաջնությունը։
























































