Ըստ Bayern&Germany-ի՝ Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է տեղափոխվել «Բավարիա»: Ամռանը «Բայերի» խաղացողի պայմանագրում տրանսֆերի փոխհատուցման կետի ակտիվացման տարբերակ կգործի:
Ֆուտբոլիստի տրանսֆերի փոխհատուցման գումարն ըստ պայմանագրում առկա կետի կկազմի 40 մլն եվրո։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»: Նախկինում խոսակցություններ կային այլ գրանդների հետաքրքրության մասին։
Ֆրիմպոնգը Եվրոպայի թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ պաշտպաններից մեկն է: Ֆուտբոլիստը տպավորիչ վիճակագրություն ունի՝ Բունդեսլիգայում 5 գոլ և 6 գոլային փոխանցում։