Հայտնի բրիտանացի լրագրող և Լոնդոնի «Արսենալի» երկրպագու Պիրս Մորգանը կարծում է, որ Միկել Արտետայի թիմն այս մրցաշրջանում չի կարողանա նվաճել չեմպիոնական տիտղոսը։
«Եվս մեկ անբացատրելի և սարսափելի խաղ («Ֆուլհեմի» հետ խաղում «Արսենալը» պարտվեց 1:2 հաշվով): Չի կարելի պարտվել «Աստոն Վիլային», «Վեսթ Հեմին» ու «Ֆուլհեմին» և ակնկալել հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ցավոք սրտի, վերջին երեք շաբաթվա ընթացքում մեր խաղացողների մտածելակերպից պարզ դարձավ, որ մենք պատրաստ չենք չեմպիոնությանը։ Չեմպիոնները թույլ չեն տալիս «Վեսթ Հեմին» ու «Ֆուլհեմին» այդքան գերազանցել իրենց»,- Պիրսի խոսքն է մեջբերում Mirror-ը։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայում անցկացրած 20 խաղից հետո «Արսենալը» 40 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։ Առաջատար «Լիվերպուլն» ունի 42 միավոր։
























































