Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ի 20-րդ տուրում «Ֆուլհեմից» կրած պարտության (1:2) մասին։
«Մեզ լիցքաթափվել է պետք, քանի որ մի քանի օր դա մարսելու ենք։ «Վեսթ Հեմի» դեմ խաղը բոլորովին այլ էր, քանի որ դրանից հետո կարելի էր առաջ շարժվել։
Իսկ այն, ինչ այսօր եղավ, չի կարող կրկնվել։ Եթե այսպես հանդես գանք, երբեք հնարավորություն չենք ունենա լինել այնտեղ, որտեղ ցանկանում ենք:
Այսօրվա հանդիպումը կարող էր հիանալի տարբերակ լինել տարին մրցաշարային աղյուսակի վերևում ավարտելու համար: Սա է տարբերությունը, պետք է հավասարակշռություն գտնել: Դա կարող էր լինել լավագույն օրը, և պարտության պատճառով կարող էր լինել ամենավատը, բայց մենք պետք է նայենք մեզ հայելու մեջ, քանի որ այսօր մեր վատագույն խաղն էր այս մրցաշրջանում։
Մենք պետք է կատարելագործվենք։ Մենք ցանկանում ենք հաղթել խաղերը, և՛ խաղացողները, և՛ ես պետք է կատարելագործվենք դա անելու համար»,- ասել է Արտետան: