Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին վարձակալելու մասին։
Հոլանդացի կիսապաշտպանի վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Այաքսից» 2020 թվականի ամռանը՝ 39 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում բոլոր մրցաշարերում խաղացել է ընդամենը 23 րոպե։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։