«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը նշել է, թե երբ կարող է պաշտոնանկ արվել «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
«Նոր ղեկավարությունը Էրիկ տեն Հագի վերաբերյալ որոշում կկայացնի մինչև մրցաշրջանի ավարտը: Ես դրանում կասկած չունեմ, թեև Էրիկն իր պաշտոնում կմնա մինչև առաջնության ավարտ։ «Մանչեսթեր Յունայթեդը» շատ վատն է, և եթե այսպես շարունակվի, Էրիկ տեն Հագը իրական ճնշման տակ կլինի:
Տեն Հագը շատ լավ աշխատանք կատարեց ակումբում իր առաջին մրցաշրջանում: Հիմա նոր սեփականատերը պետք է որոշում կայացանի։
Նրանք ներկայումս գործում են առանց մարզական տնօրենի, առանց գլխավոր տնօրենի: Աշխարհի ո՞ր ակումբն է դա անում»,- Նևիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում է։