«Մանչեսթեր Սիթին» պայմանավորվել է «Ռիվեր Փլեյթի» հետ կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիի տրանսֆերի շուրջ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
17-ամյա արգենտինացին վեց տարվա պայմանագիր կկնքի և նոր ակումբին կմիանա 2024 թվականի դեկտեմբերին։
Նոյեմբերին կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում Էչևերին խփել է 5 գոլ, այդ թվում՝ հեթ-տրիկի հեղինակ է դարձել Բրազիլիայի հետ քառորդ եզրափակիչ խաղում (3:0):
Ֆուտբոլիստը «Ռիվեր Փլեյթի» կազմում անցկացրել է 6 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։