Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է չակտիվացնել Ռաֆայել Վարանի հետ պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը, և դրա փոխարեն ակումբը ցանկանում է նրան նոր պայմանագիր առաջարկել կրճատված աշխատավարձով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է կրճատել իր ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների աշխատավարձերը՝ հաջորդ ամառ նոր տրանսֆերների համար ռեսուրսներ ազատելու համար, ասել է աղբյուրը:
Այս պահին Վարանի ներկայիս աշխատավարձը կազմում է շաբաթական 400 հազար եվրո, ինչը մանկունիանցիների ղեկավարության կարծիքով շատ բարձր է՝ հաշվի առնելով նաև վնասվածքների հետ կապված նրա հաճախակի խնդիրները։
Միաժամանակ, ֆրանսիացի պաշտպանը կարող է բանակցություններ սկսել այլ թիմերի հետ արդեն հունվարի 1-ին, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը։ Վերջին շաբաթների ընթացքում Վարանով հետաքրքրվել են Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան», սակայն նա ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»: