«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է անգլիական ակումբի հեռանկարների մասին այս մրցաշրջանում։
«Նրանք դուրս մնացին Եվրագավաթներից և Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթից: Նրանք պետք է մարզավիճակ ձեռք բերեն, փորձեն ինչ-որ կերպ շարժվել դեպի Չեմպիոնների լիգայի գոտի և տեսնել, թե դա ուր է տանում իրենց:
Բայց այս պահին կարծես թե նրանք հեռու են դրանից։ Կան վեց-յոթ թիմեր, որոնք նրանցից շատ ավելի լավ մարզավիճակում են: Թվում է, թե նրանք դեռ մեկ միլիոն մղոն հեռավորության վրա են», — Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: