Սաուդյան «Ալ-Նասրի» լեգենդար պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր հույզերով այն փաստի մասին, որ 2023 թվականին դարձել է աշխարհի լավագույն ռմբարկու՝ 54 գոլով, ինչպես նաև ասել է, որ ծրագրում է կրկնել դա 2024 թվականին։
«Ի՞նչ զգացում է աշխարհի լավագույն ռմբարկու դառնալը: Ես ուրախ եմ: Լավ տարի էր ինչպես անձամբ ինձ, այնպես էլ թիմի համար։ Ես այնքան գոլեր խփեցի ու շատ օգնեցի «Ալ-Նասրին» ու Պորտուգալիայի հավաքականին։
Ես հպարտ եմ, ինձ հիանալի եմ զգում, երջանիկ եմ։ Հաջորդ տարի նորից կփորձեմ դա անել»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում SSC Sports-ը։