«Լիվերպուլը» ժամանակից շուտ վերադարձրել է թիմի պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյուին, որը գերմանական «Լայպցիգում» հանդես էր գալիս վարձավճարով։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
21-ամյա կիսապաշտպանը գերմանական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 15 հանդիպում, որոնցում գոլ չի խփել և խաղադաշտում անցկացրել է ընդամենը 360 րոպե։
Կարվալյուն 2022 թվականի ամռանն է միացել մերսիսայդցիներին։
Ֆաբիոն «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում հասցրել է անցկացնել 21 հանդիպում, որոնցում խփել է ընդամենը մեկ գոլ։