«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», կարող է դառնալ կատալոնական ակումբի լիարժեք խաղացող, գրում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» մտադիր է «Քաղաքացիներին» առաջարկել պորտուգալացու փոխանակումը՝ իրենց պաշտպան Ալեխանդրո Բալդեի հետ:
























































