«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Բարնլիի» հետ խաղում իր թիմի տարած հաղթանակի մասին (3:2).
«Մենք կենտրոնացած ենք յուրաքանչյուր հանդիպման և այն քրտնաջան աշխատանքի վրա, որը պետք է անենք: Ֆուտբոլիստները շատ լավ են արձագանքում: Այժմ մենք պատրաստվում ենք վայելել Նոր տարին, կփորձենք մի փոքր հանգստանալ և կենտրոնանալ հաջորդ շաբաթվա վրա՝ Անգլիայի գավաթում «Միդլսբրոյի» դեմ խաղում:
Այսօր մենք ուրախ ենք, քանի որ երկու պարտություններից հետո կարևոր էր արձագանքել այնպես, ինչպես մենք արձագանքեցինք մեր երկրպագուների ներկայությամբ այստեղ՝ «Վիլլա Պարկում», և մեզ հարմարավետ և ուժեղ զգալ:
Խաղացինք այնպես, ինչպես ես եմ ուզում՝ տակտիկապես և անհատական լավ տեղաշարժվելով։ Երկրպագուները նույնպես օգնեցին մեզ փորձել երեք միավոր վաստակել»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
«Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ասթոն Վիլան» 42 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։