«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Նոթինգհեմ Ֆորեստից» կրած պարտությունը (1:2).
«Մինչ ընդմիջումը մենք լավ էինք, չնայած շատ հնարավորություններ չստեղծեցինք: Երկրորդ խաղակեսում կարող էինք երկրորդ գոլը խփել, բայց փոխարենը բաց թողեցինք: Մեր ջանքերը բավարար չէին»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն:
























































