«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 20-րդ տուրի «Լուտոնի» դեմ խաղում տարած հաղթանակը (3:2).
«Չեմ կարծում, որ մենք հակաֆուտբոլ ենք խաղացել: Միշտ պետք է խելամիտ գործել, և ես կարծում եմ, որ դա հենց այն է, ինչ մենք արեցինք՝ համատեղելով հարձակողական գործողությունները պաշտպանական խաղի հետ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































