Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթն» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
64-րդ րոպեին «Նոթինգեմ Ֆորեսթից» հաշիվը բացեց Նիկոլաս Դոմինգեսը։ 78-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը վերականգնեց հաշվի հավասարությունը։
4 րոպե անց Մորգան Գիբս-Ուայթի խփած գոլը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին։
«Նոթինգեմ Ֆորեսթը» 20 միավորով բարձրացավ 15-րդ տեղ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով մնաց 7-րդ տեղում։
























































