«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալահերը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ «Տոտենհեմը» կարող է 40 միլիոն եվրո առաջարկել Անգլիայի հավաքականի խաղացողի համար, իսկ «Չելսին» խաղացողի համար պահանջում է 55 միլիոն ավելին։
Գալահերի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո:
23-ամյա Գալահերը «Չելսիի» սան է: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































